Հաջորդիվ նկարագրված է, թե ինչպես է «Զորակն» գիտակրթական ՀԿ-ն (2018 թ. հուլիսի 25-ի դրությամբ գտնվում է կազմավորման փուլում) վարվում ցանկացած տեղեկատվության հետ, որն ուղղակի կամ անուղղակի կերպով վերաբերում է Ditord.am կայքի [այսուհետ՝ «Կայքի»] այցելուների անձնական տվյալներին։
Այցելուները բոլոր այն ֆիզիկական անձիք են, որոնք կապ են հաստատում կայքի հետ։
Կայքը հնարավոր է այցելել առանց Ձեր մասին որևէ անձնական տեղեկություններ բացահայտելու: Վեբ սերվերը, որի վրա գտնվում է Կայքը, ավտոմատ կերպով գրանցում է այցելուների IP հասցեները, սակայն Կայքի ադմինիստրացիան որևէ նպատակաուղղված գործողություն չի կատարում այդ IP հասցեներն իրական առանձին անձանց հետ կապելու ուղղությամբ։
Կայքում առկա մեկնաբանությունների համակարգն աշխատում է Facebook սոցիալական ցանցի համապատասխան միջոցներով («Comments» Facebook Social Plugin), մեկնաբանողների անձնական տվյալները պաշտպանված են Facebook-ի կանոններով և մեր Կայքից անկախ են։
Կայքի այցելուների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ հարցերով կարող եք երկտող (message) ուղարկել Facebook սոցիալական ցանցում մեր էջին։