Հայաստանում արտակարգ դրության պայմաններում ամենաքննարկվող թեմաներից է երկրում կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման համար առկա թեստերի հարցը։ ՀՀ պաշտոնական տարբեր աղբյուրներ պարբերաբար հայտնում են, թե երկրում քանի թեստ կա, քանիսը պետք է բերվեին, որ երկրներն են Հայաստանին թեստեր ուղարկել և քանի մարդ է մինչ այժմ թեստավորվել։ Փորձել ենք հավաքել այդ մասին հայտարարությունների կարճ տեղեկանքը։
ՔԱՆԻ ԹԵՍՏ Է ԲԵՐՎԵԼ ԿԱՄ ՊԻՏԻ ԲԵՐՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Հունվարի 31, 2020թ․ | ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան (Տեսանյութ)
«Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ: Բժշկական ախտորոշիչ թեստերի խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, թեստը նոր է մշակվում: Սակայն մենք այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ՝ այդ թեստը ձեռք բերելու համար: Մեր դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն»։
արսեն թորոսյան
«Եթե չեմ սխալվում, 50 հատանոց տուփն արժի 1500 դոլար, այսինքն՝ 1 թեստը 30 դոլար։ Առնում ենք, այս պահի դրությամբ, 200, որովհետև 200-ն ենք կարողացել գտնել, դրանից ավել չկար պարզապես վաճառողի մոտ։ Այդ 200-ն էլ չեմ կարծում, որ կօգտագործենք, որովհետև այն միջոցառումները, որ անում ենք պետք է որ բացառեն շատ կասկածելի դեպքերը»։
Փետրվարի 2, 2020թ․ | ԱՆ
ԱՆ տեղեկացմամբ՝ նոր կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը, դրանք այժմ գտնվում են «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնում: Դրանք 99 %-ով ճշգրիտ են։
առողջապահության նախարարություն
Փետրվարի 3, 2020թ․ | Роспотребнадзор
Роспотребнадзор֊ը ԵՏՄ և ԱՊՀ երկրներին փոխանցել է նոր կորոնավիրուսի ախտորոշման միջոցներ։ 2020թ․ փետրվարի 1-ին և 2-ին անհրաժեշտ քանակությամբ ռուսական թեստերը փոխանցվել են Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին և Ուզբեկստանին։
Փետրվարի 3, 2020թ․ / Armtimes | Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունց
«Կորոնավիրուսի նոր ենթատեսակի ախտորոշման լաբորատոր թեստերը, որոնք երեկ տեղափոխվել են Հայաստան, պահվում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում։ Դրանք թվով 200 հատ են եւ այս պահին գտնվում են -20 ջերմաստիճան ապահովող սառցարաններում։ Պիտանելիության ժամկետը 1 տարի է, իսկ ախտորոշման դեպքում սխալվելու հավանականությունը 1 տոկոսից էլ քիչ»։
Նունե բակունց
Փետրվարի 4, 2020թ․ / Արմենպրեսս | Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ․․․ նշել է, որ շուտով ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ ևս 200 ախտորոշիչ թեստ:
Մարտի 1, 2020թ. / մամուլի ասուլիս | Արսեն Թորոսյան
[Տեսանյութը՝ 01:01:01 – 01:02:06]
«Այս պահին ունենք մոտ 1000 թեստ, մոտ 2000 թեստ կստանանք, հավանաբար, մինչև մյուս շաբաթվա վերջ։ 1000 թեստ էլ սպասում էինք ԱՄՆ֊ից, մի քիչ ուշանում է, բայց ամեն դեպքում, այս ամեն ինչը նվիրատվություն է միջազգային կազմակերպությունների կողմից։ Մենք ձեռքբերում էլ հավանաբար կանենք կա՛մ Չինաստանից, կա՛մ Անգլիայից»։
[Տեսանյութը՝ 01:07։44 – 01։08։23]
«Մենք մինչ օրս 2 աղբյուրից ենք ստացել․ ԱՀԿ֊ից և Роспотребнадзор֊ից։ Դա մեր ունեցած 1000 թեստն է, որի մի մասն արդեն ծախսել ենք։ 2000-ը ստանալու ենք Նիդերլանդներից, եթե չեմ սխալվում, 1000-ը ԱՄՆ֊ից։ Բայց մենք նաև ձեռք ենք բերելու չինական և անգլիական թեստեր»։
Մարտի 3, 2020թ․ / «Ազատություն» ուղիղ եթեր | Արսեն Թորոսյան
«Այս պահին ունենք 1000-ին մոտ թեստ, եթե չեմ սխալվում, ևս 2000-ը ստանում ենք մարտի 6-ին՝ Նիդերլանդներից, բանակցություններ են վարվում Անգլիայի, Ռուսաստանի հետ։ Կար նաև առաջարկ Չինաստանից, ԱՄՆ֊ից և Ճապոնիայից, այսինքն հիմա արդեն այլընտրանքը մեծ է։ Երևի ձեռքբերում մտածում ենք, անենք, թե չանենք, որովհետև մինչ օրս եղած թեստերը մենք պարզապես ստացել ենք որպես մեր կոլեգաների կողմից աջակցություն։ Կտեսնենք՝ իմաստ ունի ձեռք բերել, թե չէ ․․․ »։
արսեն թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը:
Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:
Մարտի 15, 2020թ․ / ՖԲ ուղիղ եթեր | ՀՀ Պարետ Տիգրան Ավինյան
«Հայաստանը կստանա ռապիդ թեստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի 15 րոպեում պարզել՝ կորոնավիրուսով վարակվածություն կա՞, թե՞ ոչ»:
տիգրան ավինյան
Մարտի 16, 2020 / News.am | ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան
«Չեմ կարող արտադրությունը ասել, բայց կարող եմ ասել, որ նվիրատվություն ենք ստացել Ռուսաստանից, Ճապոնիայից։ Ներկրում չի եղել, եղել է նվիրատվություն։ Քննարկվում է նաեւ մեր ուժերով ձեռքբերումը, այս պահին ունենք նվիրատվություններ, որոնցով էլ իրականացնում ենք թեստավորումը»։
Մարտի 17, 2020թ․ / Panorama.am | ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան
«Մինչև այս շաբաթվա վերջ 5 հազարից ավելի թեստեր կունենանք, որը լիովին բավարար է աշխատանքները տանելու համար», – այս մասին հայտնեց Լենա Նանուշյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տված ասուլիսի ժամանակ:
Մարտի 21, 2020թ․ / Sputnik Արմենիա | ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան
Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստ է ստացել։ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը ՌԴ-ից ընդհանուր առմամբ 1500 թեստ է ստացել։
«Առաջին անգամ 200 թեստ էր տրամադրվել, երկրորդ անգամ` 300, և այժմ արդեն` 1000։ Ընդհանուր առմամբ` ՌԴ-ից արդեն 1500 թեստ ենք ստացել»,– ասաց նա։
ալինա նիկողոսյան
Մարտի 25, 2020թ․ | Արսեն Թորոսյան
Ռապիդ թեստերը ճանապարհին են, մենք ամեն օր սպասում ենք, նախնական առաքման ժամկետը, մի խմբաքանակի, ամսի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ պրոբլեմներ կան․ ինքնաթիռների թռիչք, փակ ցամաքային սահմաններ։
ՔԱՆԻ ԹԵՍՏ Է ԾԱԽՍՎԵԼ ԵՎ ԵՐԲ
Փետրվարի 24, 2020թ․ | ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյան
«Հայաստանում 83 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով և թեստավորում անցել [մեկ մարդը կարող է մեկից ավելի անգամ թեստավորվել — Ditord.am]»
․․․ Վանյանի խոսքով, Հայաստանում ընդհանուր առմամբ, հունվարին կորոնավրուսի բռնկման պահից բժշկական հսկողության տակ է գտնվել 2000-ից ավելի մարդ»։
Մարտի 17, 2020թ․ / Panorama.am | ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան
«Համաճարակի վտանգի ի հայտ գալուց հետո Հայաստանում թեստավորվել է 700-ից ավելի մարդ»:
Մարտի 22, 2020թ․ | ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան
«Հայաստանում մինչեւ այս պահը կորոնավիրուսի 1246 թեստավորում է անցկացվել»:
Մարտի 25, 2020թ․ / Այսօր | ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հաստատման կամ հերքման նպատակով հանրապետության բուժհաստատություններում կատարվել է ընդհանուր առմամբ 740 թեստ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքից:
Ըստ ներկայացված սանդղակի՝ մարտի 18-ին կատարվել է 90 թեստ, որից 32-ը՝ հաստատված, 58-ը՝ բացասական արդյունքներով: Մարտի 19-ին թեստավորվել է 117 քաղաքացի. վիրուսը հայտնաբերվել է 26-ի մոտ, բացասական արդյունք է ցույց տվել 91 թեստ:
Ստորև ներկայացնում ենք թեստավորումների թվերն՝ ըստ օրերի.
- Մարտի 20 – դրական ելքով թեստեր՝ 24, բացասական թեստերի արդյունքներ՝ 65
- Մարտի 21- դրական ելքով թեստեր՝ 30, բացասական թեստերի արդյունքներ՝ 68
- Մարտի 22- դրական ելքով թեստեր՝ 4, բացասական թեստերի արդյունքներ՝ 32
- Մարտի 23- դրական ելքով թեստեր՝ 41, բացասական թեստերի արդյունքներ՝ 59
- Մարտի 24 – դրական ելքով թեստեր՝ 30, բացասական թեստերի արդյունքներ՝ 180
Մարտի 26, 2020թ․ / մամուլի ասուլիս | Արսեն Թորոսյան (Տեսանյութը)
«Հայաստանում թեստերի պակաս չկա։ Մինչ օրս արվել է 1440 թեստ, որից 290-ը դրական»։
արսեն թորոսյան