Ամուլսարի հանքավայրի խնդրի հետ կապված բավական շատ քննարկումներ և կարծքիներ եղան, որ հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հնարավոր է հարցը լուծի դատարանի միջոցով և փորձի փոխհատուցում ստանալ Հայաստանի կառավարությունից:  Ցուցարարների և «Լիդիանի» ղեկավարության հանդիպման ընթացքում նման հարց բարձրացրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդհանուր առմամբ ներդրողների և տեղական իշխանությունների միջև ծագած վեճերը միջազգային արբիտրաժի միջոցով լուծումը ընդունված պրակտիկա է:

Այդիպիսի վեճեր ապա նաև դատական պրոցեներ եղել են ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ միջազգային ներդրումների հետ կապված ամենատարբեր ոլորտներում, իսկ վերջին տարնիներին շատացել են  մասնավոր կազմակերպությունների կողմից պետություններին դատի տալու դեպքերը:

Նման խնդիրների լուծման հեղինակավոր արբիտրաժներից են, օրինակ, Համաշխարհային բանկի կազմում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը International Centre for the Settlement of Investment Disputes (ICSID) կամ Լոնդոնի արբիտրաժային դատարանը London Court of International Arbitration: Ըստ պրակտիկայի՝ պայմանագրեր կնքելիս կողմերը հատուկ կետով պայմանավորվում են, թե հնարավոր վեճերի դեպքում որ դատարանը վճիռ կկայացնի: Կոնկրետ «Լիդիանի» պարագայում հայտնի չէ, թե ՀՀ կառավարությունը և կազմակերպությունը պայմանագրով ինչ են նախատեսել այդ դեպքի համար:

Կառավարություն-ներդրող վեճերում, տրամաբանական է, որ լինում են դեպքեր, որ դատական գործը հաղթում է պետությունը, լինում են դեպքեր, որ պետությանը պարտավորեցնում են փոխհատուցում վճարել ներդրողին՝ նրա իրավունքները խախտելու համար: Լինում են նաև դեպքեր, որ, օրինակ, նույն գործի վերաբերյալ տարբեր արբիտրաժներ տարբեր վճիռներ են կայացնում: Օրինակ գազամշակմամբ զբաղվող մոլդովացի գործարարի (ում ղազախական կողմը մեղադրում է մեքեննայությունների մեջ)  և Ղազախստանի միջև վեճում 2013-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ մոլդովացի բիզնեսմենի, ըստ որի՝ Ղազախստանը նրան պետք է վճարեր 500 մլն ԱՄՆ դոլար: Հետագայում դատական պրոցեսը ևս շարունակվել է, իսկ 2017-ին անգլիական արբիտրաժային դատարանը համոզիչ է համարել գործի առընչությամբ Ղազախական կողմի հակափաստարկները, ինչպես նաև պնդումները, որ Ստոկհոլմի արբիտրաժի պրոցեսում բիզնեսմենը դիմել է մեքենայությունների:

Անկախ վճիռից, նման գործընթացները բավական ծախսատար և ժամանակատար են կողմերի համար: Սովորաբար դրանք կարող են տևել մի քանի տարի: Նման, օրինակ, է բրիտանական հանքարդունաբերական ընկերության և Ինդոնեզիայի միջև վեճը, որը տևեց շուրջ 4 տարի:

2012-ին Բրիտանական հանքարդյունաբերական Չերչիլ ընկերությունը 2 միլիարդ ԱՄՆ դոլարի փոխհատցուցման հայց է ներկայացնում ընդդեմ Ինդոնեզիայի: Բրիտանական ընկերությունը պնդում էր, որ իր իրավունքները խախտվել են, երբ Ինդոնեզիայի տեղական իշխանությունները չեղյալ էին համարել տեղական հանքարդյունաբերական ընկերություններից մեկի կոնսեցիոն իրավունքները, որտեղ էլ ներդրում էր արել Չերչիլ ընկերությունը:

Ինդոնեզական կողմը իր հերթին պնդում էր, որ Չերչիլը փաստաթղթային խնդիրներ ունի, և տեղական ընկերության ձեռքբերման մասին պատշաճ կերպով չէր հայտննել իշխանություններին, ինչպես նաև չէր ստացել նրանց համաձայնությունը:

Հայցը քննում էր Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը: Վճիռը կայացվեց 2016-ին՝ հօգուտ Ինդոնեզիայի: Բրիտանական ընկերությանը պարտավորեցրին Ինդոնեզիային վճարել նաև 8,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է Ամուլսարում ստեղծված իրավիճակին, ապա միջազգային պրակտիկայում նույնական գործեր և դրանց հիմքով արբիտրաժներ մեզ չեն հանդիպել:  Սովորաբեր տեղական իշխանությունները գնացել են հանքերի շահագործման դեմ ցույցերի ճնշման ճանապարհով: Որպես բացառություն, օրինակ, 2000 թվականին Բոլիվիայում նման խնդիր է եղել իշխանությունների և մասնավոր ամերիկյան ընկերության միջև, որը ուղեկցվել է ընկերության դեմ ցույցերով: Կողմերը սակայն հետագայում համաձայնության են եկել, իսկ ընկերությունը հետ է վերցրել պետության դեմ հայցը: 

Քիչ թե շատ նման դեպք է եղել նաև Էլ Սալվադորում, երբ ավստարալական OceanaGold ընկերությունը հայց էր ներկայացրել ընդդեմ պետության, քանի որ ընկերությունը կատարել էր հետազոտական աշխատանքներ, միջոցներ ծախսել, բայց պետությունը չէր թույլատրել հանքարդյունաբերական աշխատանքներ կատարել: OceanaGold-ը պահանջում էր 250 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում:Հանքի շահագործմանը հիմնականում դեմ էր նաև տեղի բնակչությունը: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը 2016-ին մերժեց ընկերության հայցը, ինչպես նաև պարտավորեցրեց Էլ Սալվադորին վճարել 8 մլն դոլար: 

Նմանատիպ օրինակները տարբեր ոլորտներից բավական շատ են: Տարբեր գործերին կարող եք ծանոթանալ, օրինակ, Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի կայքում: Հետաքրքիր դեպքերի կարող եք ծանոթանալ նաև բրիտանական հեղինակավոր The Guardian թերթի հոդվածում, որտեղ քննարկվում են մասնավոր-պետություն դատերի օրինակներ: