Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորությամբ անցկացվեց Ստամբուլի երրորդ օդանավակայանի բացումը։ Միջոցառմանը ներկա էին 50 երկրների ղեկավարներ և պատվիրակություններ։ 

Նախագահ Էրդողանը բացման ելույթի ժամանակ հայտարարեց, որ նոր օդանավակայնի անունը կլինի «Ստամբուլ»։ Մինչ այդ քննարկվում էր «Աբդուլ Համիդ 2-րդ» կամ «Էրդողան» անունները։

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստամբուլի նոր օդանավակայանում

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստամբուլի նոր օդանավակայանում

Այս օդանավակայանը ենթադրում է լինել աշխարհում ուղևորների հոսքով ամենախոշորը, տարեկան ապահովելով՝ ~200 մլն ուղևոր։ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ այն առաջին փուլում կտեղափոխի տարեկան 90 մլն ուղևոր, իսկ կառուցման վերջին փուլի ավարտից հետո՝ 2023թ․, տարեկան շուրջ 200 մլն ուղևոր։

«Ստամբուլ» օդանավակայանի կառուցման առաջին փուլը իրականացվել է 3,5 տարում։ Նոր օդանավակայանի տարածքը 76,5 կմ քառակուսի է։ Այն ունի ~4 կմ երկարությամբ 4 թռիչքուղի։ Նախատեսում են  թռիչքներ շուրջ 350 ուղղությամբ, օրական՝ 2000 թռիչքով։ Ավիացիան օդանավակայանում կտեղակայվի մինչև դեկտեմբերի վերջ։

Թուրքիայի «Ստամբուլ» օդանավակայանը։ Լուսանկարը՝ ըստ Google Earth–ի

Թուրքիայի «Ստամբուլ» օդանավակայանը։ Լուսանկարը՝ ըստ Google Earth–ի

Առաջին թռիչքը երկրի ներսում կլինի հոկտեմբերի 31-ին դեպի Անկարա, այնուհետև նոյեմբերի 1-ին Անթալյա, 2-ին Իզմիր։ Իսկ դեպի արտասահման առաջին թռիչք նախատեսվում է նոյեմբերի 1-ին՝ դեպի Կիպրոս և նոյեմբերի 8-ին՝ Ադրբեջան։

Նշենք, որ Ստամբուլում կա ևս երկու օդանավակայան՝ «Աթաթյուրք» և «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանները։ Էրդողանը իր ելույթի ընթացքում հայտարարեց նաև, որ Թուրքիան առաջիկա մի քանի տարում կունենա 64 օդանավակայան, որոնց թիվը այժմ 56 է։