Ditord.am-ը ներկայացնում է ինֆոգրաֆիկայով ուժերի բաշխումը կառավարությունում։ Որոշ դեպքերում ուժերի կազմում ներառել ենք պաշտոնյաների, որոնք թեպետ պաշտոնապես այդ կուսակցությունների անդամներ չեն, բայց կառավարությունում հայտնվել են նշված ուժերին հարելով (նկարի վրա իրենց շրջանակները շտրիխերով են պատկերված)։

Վարչապետ. Նիկոլ Փաշինյան, ՔՊ
Առաջին փոխվարչապետ. Արարատ Միրզոյան, ՔՊ
Փոխվարչապետ. Տիգրան Ավինյան, ՔՊ
Փոխվարչապետ. Մհեր Գրիգորյան, «ԲՀԿ քվոտա»

ՀՅԴ

Արթուր Խաչատրյան՝ գյուղատնտեսության նախարար
Արծվիկ Մինասյան ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ԲՀԿ / «Ծառուկյան» դաշինք

Աշոտ Հակոբյան ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Հրաչյա Ռոստոմյան՝  արտակարգ իրավիճակների նախարար
Արթուր Գրիգորյան` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Լևոն Վահրադյան՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

ԵԼՔ դաշինք

Արտակ Զեյնալյան՝ արդարադատության նախարար
Մանե Թանդիլյան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Լիլիթ Մակունց՝ մշակույթի նախարար*
*Թեև այժմ Լիլիթ Մակունցը անկուսակցական է, սակայն 2012-ին՝ ԱԺ ընտրություններին, «Լիբերալ» կուսակցությունից ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու, ավելի ուշ՝ 2017-ին՝ խորհրդարանական ընտրութուններից առաջ, «Քաղաքացիական պայմանագրից» ստացել է ընտրություններին մասնակցության առաջարկ։ Այդ իսկ պատճառով նրան ներառել ենք ԵԼՔ դաշինքի նախարարների հետ։
ՔՊ
Արայիկ Հարությունյան՝ կրթության և գիտության նախարար
Մխիթար Հայրապետյան՝ սփյուռքի նախարար
Սուրեն Պապիկյան՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար

Անկուսակցականներ

Դավիթ Տոնոյան՝ պաշտպանության նախարար
Զոհրաբ Մնացականյան՝ արտաքին գործերի նախարար
Ատոմ Ջանջուղազյան՝  ֆինանսների նախարար
Արսեն Թորոսյան՝ առողջապահության նախարար
Էրիկ Գրիգորյան՝ բնապահպանության նախարար