Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ Հայաստանի պատմության թանգարանում «Թավշյա հեղափոխությանն» առանձին ցուցասրահ է հատկացվելու:

Միաժամանակ թանգարանում առանձին ցուցասրահով կամ բաժնով ներկայացված չեն 1988թ․ շարժումը և  Արցախյան պատերազմը, իսկ 2016թ․ ապրիլյան պատերազմը՝ թանգարանում ընդհանրապես ներկայացված չէ, ինչպես տեղեկացրին պատմության թանգարանի աշխատակացիները։

Ավելի վաղ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով տեղեկացրել էր՝ պատմության թանգարանում 5–օրյա ժամկետում ցուցասրահ է հատկացրվելու՝ նվիրված «թավշյա հեղափոխությանը»:  Շուտով սկսելու են  ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը։

Հասկանալու համար, թե ինչքանով մանրամասն են ներկայացված ՀՀ նորագույն պատմության այլ՝ ոչ պակաս կամ ավելի կարևոր դրվագները,  զանգահարեցի թանգարան։ Աշխատակիցների խոսքով՝  արցախյան պատերազմը ներկայացված է ոչ թե առանձին, այլ Երրորդ հանրապետության պատմության շրջանակներում, իսկ 2016 թ․ ապրիլյան պատերազմին անդրադարձ  չկա։