Վերջին շաբաթների առավել ակտուալ և կարևոր թեմաներից է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը։ Թեմային մանրամասն չծանոթացած մարդկանց բավականին դժվար է կազմել օբյեկտիվ կարծիք, քանի որ հաճախ անհասկանալի է, թե Ամուլսարի մասին տարածվող տեղեկություններից և պնդումներից որոնք են հիմնավոր, որոնք՝ ոչ։
Շարքային քաղաքացու (ու, ազնվությամբ ասած, նաև մեր) համար խնդիրն ավելի խճճվում է նաև այն պատճառով, որ կառավարությունը կարծես թե չի շտապում հստակ դիրքորոշում հայտնել, չի փորձում Ամուլսարի ճգնաժամը կարգավորել։
«Հարցադրումներ» խորագրի ներքո փորձենք ձևակերպել մեզ և մեր ընթերցողներին հուզող հարցերը Ամուլսարի հանքի խնդրի վերաբերյալ՝ հետագայում դրանք հետազոտելու նպատակով։
- «Լիդիան Արմենիա» ընկերությունն իսկապե՞ս կարող է դատի տալ Հայաստանի Հանրապետությանը։ Եթե այո, իսկապե՞ս հնարավոր են ֆինանսական զգալի տույժեր։
- Ի՞նչ օգուտ կարող է ստանալ Հայաստանն այս հանքից։
- Ո՞րն է կառավարության պաշտոնական դիրքորոշումն այս ճգնաժամի վերաբերյալ։
- Բնապահպանական ի՞նչ իրական ռիսկեր կան։ Արդյոք այդ ռիսկերը հնարավո՞ր է նվազեցնել և վերահսկել, թե ոչ։
- Ո՞ւմ է իրականում պատկանում «Լիդիան Արմենիա» ընկերությունը։
- Նախագահ Արմեն Սարգսյանը որևէ կապ ունի՞ ընկերության հետ։
- Հանքի շահագործման դեմ բողոքողներն ի՞նչ կազմակերպություններ կամ խմբեր են ներկայացնում։
- Կա՞ն արդյոք այդ խմբերում հանրության համար ոչ տեսանելի շահեր ունեցող խմբեր։
- Բացի ոսկուց է՛լ ի՞նչ օգտակար հանածոներ կարող են արդյունահանվել Ամուլսարում։ Օրինակ՝ «խոհանոցային» խոսակցություններ կան ուրանի մասին։
- Ի՞նչ փոխզիջումների էին պատրաստ գնալ կոնֆլիկտի կողմերը։