Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյա Ալիևան Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում լուսանկարներ էր հրապարակել ընտանիքի հանգստից: Լուսանկարներում էին նաև նախագահ Ալիևն ու նրա կինը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:
Լուսանկարներից հնարավոր է լինում գեոլոկացնել և ըստ այդմ՝ հասկանալ, թե որտեղ էր հանգստանում Ալիևների ընտանիքը: Լուսանկարը արվել է Ադրբեջանի Շամախիի շրջանի Նաղարախանա բնակավայրի հարևանությամբ գտնվող բլրից, որտեղ կառուցված է պարսպապատ «առանձնատնային համալիր»:
Համալիրը իր մեջ ներառում է մի քանի առանձնատներ, ավտոկայանատեղիներ, ուղղաթիռահրապարակ, հսկիչ կետեր, այգիներ, ինչպես նաև հարակից անտառի մի մասը: Ընհանուր զբաղեցնում է առնվազն* շուրջ 6 քառակուսի կիլոմետր տարածք:
* Տարածքը ստույգ գնահատելը գործնականում բավական սպեկուլյատիվ է, քանի որ պարզ չէ, թե անտառի որքան մասն է մտնում համալիրի մեջ:
Այս համալիրի՝ Ալիևների սեփականությունը լինելու մասին նախկինում բաց աղբյուրներում ևս եղել են վկայություններ, այն հիշատակել է նաև ադրբեջանական ընդդիմադիր մամուլը, սակայն սա տեղեկությունը հաստատող առաջին վկայությունն էր:
Նշենք նաև, որ սա Ադրբեջանում ձևով միակ համալիրը չէ, որ պատականում է Ալիևներին: Երկրի տարբեր մասերում ևս կան նմանատիպ կառույցներ, որտեղ այդ ընտանիքը անցկացնում է իր ժամանակը: